jkjhkjhkj

15-12-2018 12:46 4346

vtb new account finagent

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է կուտակային հաշվի ծառայություն մինչև 9.5% տարեկան տոկոսադրույքով:

Կուտակային հաշիվն անժամկետ է, որը համատեղում է ավանդի հուսալիությունը և բանկային հաշվի ճկունությունը: Խնայողությունները կուտակային հաշվին կարող են հասնել մինչև 9.92% տարեկան եկամտաբերության` 9.5% տարեկան տոկոսադրույքի դեպքում, որը հաճախորդը կարող է օգտագործել ցանկացած ժամանակ: Ի տարբերություն ժամկետային ավանդի, բացելով կուտակային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում` հաճախորդը կարող է գումար ելքագրել կամ իր կուտակային հաշիվը համալրել ցանկացած ժամանակ, անսահմանափակ քանակությամբ` չկորցնելով հաշվեգրված տոկոսները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կուտակային հաշվի հիմնական պայմաններն են`

  • կուտակային հաշվի բացում և պահպանում՝ անվճար
  • հաշվի ելքագրում ու համալրում՝ առանձ սահմանափակումների
  • նվազագույն և առավելագույն գումարի մուտքագրման բացակայություն
  • կուտակային հաշվի տոկոսների վճարումը իրականացվում է ամսական կտրվածքով, յուրաքանչյուր ամիս՝ նվազագույն մնացորդի վրա
  • տոկասադրույքի չափսը՝ մինչև 9.5% կախված հաշվում առկա դրամական միջոցների պահպանման ժակետից և գումարից:

Առավել հարմարավետություն ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդներին առաջարկում է կուտակային հաշվի համալրումը կատարել ավտոմատ կերպով՝ Պարբերական վճարման հանձնարարականի ծառայության միջոցով, համաձայն որի Բանկին հանձնարարվում է որոշակի հաճախականությամբ (ամսական, եռամսյակային եւ այլն) ավտոմատ կերպով համալրել Կուտակային հաշիվը հաճախորդի այլ հաշիվների (աշխատավարձի, վարձավճարների, և այլ միջոցներից):

Որքան մեծ է գումարը և որքան երկար է գումարի պահպանման ժամկետը հաշվին, այնքան բարձր է տոկոսադրույքը: Կուտակային հաշվի տոկոսադրույքը կազմում է 1,5%-ից մինչև 9,5% տարեկան ՀՀ դրամով՝ կախված ժամկետից և գումարի չափից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր