18-12-2018 17:34
1728
Հայաստանում չգրանցված, բայց շատ անհրաժեշտ դեղերն, այսուհետև հնարավոր կլինի ներմուծել պետգնումների միջոցով: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ֆեյսբուքի իր էջում:
«Հայաստանում չգրանցված, բայց խիստ անհրաժեշտ և դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը 2019-ից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով: Որոշումն ընդունել ենք երկու շաբաթ առաջ: Առաջինը երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցները»,-ասվում է գրառման մեջ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


