ՊԵԿ-ը հրապարակել է 2018 թվականի երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի, առաջին ինն ամիսներին նրանք բյուջե են մուտքագրել 672 մլրդ 132 մլն 118 հազար դրամի հարկ: Այս մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից:
Ըստ այդմ, Հայաստանի ամենախոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը 9 ամիսներին պետական բյուջե է վճարել 32 մլրդ 797 մլն 521 հազար դրամի հարկեր և տուրքեր:
Երկրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» է, որը վճարել է 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամի հարկեր: Հատկանշական է, որ վերջին տասնամյակում մշտապես ցանկը գլխավորել է «Գազպրոմ Արմենիան», սակայն այս տարի նա զիջել է իր տեղը:
Երրորդը հորիզոնականում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 27 մլրդ 695 մլն 959 հազար դրամ հարկերի չափով:
4-րդ տեղում է հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգը», որը պետական բյուջե է վճարել 13 մլրդ 966 մլն 8 հազար դրամի չափով հարկ։
5-րդ տեղը զբաղեցրել է բենզինի ներկրմամբ զբաղվող «Սի ՓԻ Էս Օյլ Քորփորեյշն» ընկերությունը (13 մլրդ 175 մլն 854 հազար դրամ), 6-րդը՝ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը (12 մլրդ 363 մլն 484 հազար դրամ):
Բեզնինի ներկրմամբ զբաղվող մյուս խոշոր ընկերությունը՝ «Ֆլեշ»-ը, որը վճարել է 8 մլրդ 674 մլն 592 հազար դրամի հարկ, զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:
Խոշոր հարկատուների 7-րդ հորիզոնականում «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է, որը վճարել է 10 մլրդ 101 մլն 717 հազար դրամի հարկ: 8-րդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն են (9 մլրդ 866 մլն 280 հազար դրամ):
Այս տարի սկանդալային պատմություններում հայտնված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը բյուջե է վճարել 7 մլրդ 846 մլն 654 հազար դրամի հարկ և զբաղեցրել 12-րդ հորիզոնականը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


