jkjhkjhkj

26-12-2018 14:53 5004

gmo mark finagent

 

Դեկտեմբերի 26-ից գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող սննդամթերքը պետք է մակնշվի հատուկ նշանով:

Ըստ ընդունված տեխնիկական պահանջների, մակնշումն արվում է ապրանքի փաթեթավորման վրա, եթե ԳՄՕ պարունակությունը գերազանցում է 0,9%-ը: «ԳՄՕ» նշումը պետք է լինի ԵՏՄ շուկայում շրջանառության միասնական նշանի մոտ և իր ձևով ու չափերով համապատասխանի այդ նշանին:

Անցումային փուլը բիզնեսի հարմարեցման համար կազմում է 1,5 տարի: Այդ ժամանակահատվածում թույլատրվում է ԳՄՕ պարունակության մթերթի արտադրումն ու շրջանառությունը ԵՏՄ տարածքում նախկին պահանջներով, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Նմանատիպ սահմանափակումներ են գործում նաև ԵՄ երկրներում, մասնավորապես, Գերմանիայում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր