
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանի տնտեսության համար եկող տարի 5% աճ է կանխատեսում:
Այս ցուցանիշը, ԵԱԶԲ բնորոշմամբ, համապատասխանում է երկրի ներուժին՝ օտարերկրյա ներդրումների աճի կայունացման և ագրոարդյունաբերության առաջանցիկ աճի պայմաններում:
Միաժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2018թ. համար գնահատում է 5,6%:
2019թ. տնտեսության վրա կշարունակի զսպող ազդեցություն թողնել ֆիսկալ քաղաքականությունը՝ պայմանավորված պետական պարտքի աճի վերահսկման անհրաժեշտությամբ:
ԵԱԶԲ-ն Հայաստանում 2018թ. համար կանխատեսում է գնաճի 2%, իսկ 2019թ. համար՝ 3,4% ցուցանիշ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



