jkjhkjhkj

28-12-2018 14:14 2502

nor hdm finagent

 

2019 թվականի հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը պարտադիր է դառնում տնտեսվարողների համար, հայտնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը:

Նոր սերնդի ՀԴՄ-ները՝ դրանք չկիրառող հարկ վճարողներին տրամադրվում են գրեթե ինքնարժեքով:

Հարկ վճարողները ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան կարող են հսկիչ դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ և միանվագ կամ, իրենց ցանկությամբ, 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով` ամսական համամասնությամբ:

Նշված հարկ վճարողների հետ կնքվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գնի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր, և ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնում այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր