jkjhkjhkj

28-12-2018 16:14 1494

nvirir erazanq idbank finagent

 

Սահմանամերձ Բերքաբերի երեխաներին IDBank-ի աշխատակիցները տոն են պարգևել` Ամանորին ընդառաջ նախաձեռնելով արդեն իսկ ավանդույթ դարձած «Նվիրիր երազանք» սոցիալական աջակցության ծրագիրը£

Այս տարի «Նվիրիր երազանք» ծրագրի շրջանակում Բանկի թիմը փորձեց Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի երեխաներին անակնկալներով լի օր պագևել, սերմանել սեր և բարությունª իրականացնելով նրանց երազանքները:

Ծրագրի շրջանակում երեխաների ամանորյա ցանկություններից բացի Բանկի աշխատակիցները երեխաներին նաև ձմեռային տաք հագուստով ու կոշիկով են ապահովել:

Նվերները հանձնելու նպատակով Բանկի աշխատակիցներից կազմված թիմը մեծ եռանդով ու ոգևորությամբ ուղևորվեց Բերքաբեր գյուղ` անձամբ հանդիպելու երեխաներին և հանձնելու նվերները: Իրականացավ 52 երեխայի երազանք:

Նշենք, որ ծրագիրը կրում է շարունակական բնույթ․ ամեն տարի Ամանորին ընդառաջ Բանկի թիմի կողմից ընտրվում է սոցիալապես անապահով համայնքª նպատակ ունենալով Ամանորի շեմին իրականացնել փոքրիկների ամենանվիրական ցանկություններըª նվիրելով երազանք և սերմանելով բարության ու հույսի ծիլեր:

nvirir erazanq idbank finagent 2

 

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր