jkjhkjhkj

28-12-2018 15:46 2249

 arm rus gaz finagent

 

Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունները գազի հարցի շուրջ կդառնան առավել ինտենսիվ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Բանակցությունների թեման շոշափվել է երեկ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիֆիկացնել գազի շուրջ խոսկացությունը, քանի որ մինչև դեկտեմբերի 27-ը չէինք կարող արձանագրել, որ ակտիվ բանակցություններ կան մեր «Գազպրոմի» և հայ գործընկերների միջև»,- նշել է Պեսկովը:

Խոսելով բանակցությունների ժամկետների մասին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ «դրանք կան՝ մենք ցայտնոտում ենք»:

Նշենք, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը:ՀՀ-ն այժմ ստանում է ռուսական գազը սահմանին $150` 1000 խմ դիմաց սակագնով։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր