Համաշխարհային բանկը 2019 թվականին աշխարհի տնտեսության աճի կանխատեսումը 3 տոկոսից մինչև 2,9 տոկոս է իջեցրել ուժեղացող ռիսկերի և անբարենպստ գործոնների ֆոնին:
Ըստ ՀԲ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» (Global Economic Prospects, GEP) հունվարյան զեկույցի, 2018 թվականի համար համաշխարհային աճի գնահատումը նվազեցվել է 0,1 տոկոսային կետով՝ մինչև 3 տոկոս: 2020-2021 թվականներին սպասվում է աճի արգելակում մինչեւ 2,8 տոկոս: Աճի դանդաղումը կարող է դառնալ առևտրի և ներդրումների ծավալների կրճատման հետևանքը:
Բացի այդ, Համաշխարհային բանկը կտրուկ նվազեցրել է 2018-2020 թվականներին համաշխարհային առևտրի ծավալների ավելացման կանխատեսումները: Այդ թվում՝ ընթացիկ տարում սպասվում է աճի դանդաղում մինչև 3,6 տոկոս (ավելի վաղ՝ 4,1 տոկոս)՝ 2018 թվականի 3,8 տոկոսից (ավելի վաղ՝ 4,3 տոկոս), իսկ հաջորդ տարի՝ մինչև 3,5 տոկոս (ավելի վաղ՝ 4 տոկոս):
ՀԲ-ի գնահատումներով՝ նավթը 2019 թվականին գործնականում չի փոխի միջին տարեկան գները:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


