11-01-2019 12:47
1144

Երևանի Բրազիլիայի հրապարակից մեկնարկել է ավտոներկրողների բողոքի ակցիան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի:
Ցուցարարներն ավտոշարասյունով շարժվելու են դեպի Կառավարության շենք:
Նշենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին մոտ լինեն կամ հավասար:
Նրա խոսքով՝ կասկածելի ինվոյսներով ներմուծվող մեքենաները ուսումնասիրվելու են:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



