«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների բաշխման հրապարակային վիճակահանությունը կանցկացվի 2019 թ. փետրվարի 7-20-ը, ԵՊՀ շրջանավարտների միավորման գրասենյակում (ք. Երևան, Պարույր Սևակի 8/2 շենք, թիվ 145 տարածք) հետևյալ ժամանակացույցով. 1 սենյականոց բնակարանների վիճակահանություն՝ 2019թ. փետրվարի 7-ին, ժամը 16.00-ին, 2 սենյականոց (ստուդիո) բնակարանների վիճակահանություն՝ 2019թ. փետրվարի 8-ին, ժամը 16.00-ին, 2 սենյականոց (առանձին խոհանոցով) բնակարանների վիճակահանություն՝ 2019թ. փետրվարի 9-ին, ժամը 11.00-ին, 3 սենյականոց (ստուդիո) բնակարանների վիճակահանություն՝ 2019թ. փետրվարի 12-ին, ժամը 16.00-ին, 3 սենյականոց (առանձին խոհանոցով) բնակարանների վիճակահանություն՝ 2019թ. փետրվարի 14-ին, ժամը 16.00-ին, 2019թ. փետրվարի 15-ին, ժամը 16.00-ին, 2019թ. փետրվարի 16-ին, ժամը 11.00-ին: 4 սենյականոց բնակարանների վիճակահանություն՝ 2019թ. փետրվարի 19-ին ժամը 16.00-ին 2019թ. փետրվարի 20-ին ժամը 16.00-ին: Առաջիկայում կհրապարակվի վիճականահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը՝ ըստ օրերի, իսկ վիճականահությունից մեկ օր առաջ յուրաքանչյուր շահառու նաև հեռախոսազանգով լրացուցիչ կծանուցվի:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



Մեկնաբանություն