jkjhkjhkj

15-01-2019 13:43 1053

vzeb nor xekavar finagent

 

Կովկասում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն է նշանակվել Կատարինա Բյորլին Հանսենը:

Նա պաշտոնը կստանձնի 2019թ. ապրիլի 1-ին՝ տեղակայվելով Թբիլիսիում:

Կատարինա Բյորլին Հանսենը կփոխարինի Բրունո Բալվաներային, որը նշանակվել է ՎԶԵԲ-ի գործադիր տնօրեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։

Նոր պաշտոնում Կատարինա Բյորլին Հանսենը կղեկավարի բանկի գործունեությունը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Նա կօժանդակի այդ երկրների տնտեսությունների զարգացմանը՝ ներդրումների, քաղաքականության ներգրավման, փոքր բիզնեսին տրամադրվող խորհրդատվության և բարեփոխումներին աջակցելու միջոցով:

«Ես ուրախ եմ վերադառնալ Կովկաս՝ որպես տարածաշրջանային տնօրեն և ստանձնել այս պատասխանատու պաշտոնը: Այս տարածաշրջանը ռազմավարական նշանակություն և հետագա զարգացման հսկայական ներուժ ունի: Զարգացման համար առանցքային պահանջը կլինի տարածաշրջանի հետագա ինտեգրումը գլոբալ տնտեսությանը, եւ ՎԶԵԲ-ը կշարունակի աջակցել այս զարգացմանը ներդրումների եւ բարեփոխումների միջոցով։

Համագործակցելով ՎԶԵԲ-ի տեղական թիմերի հետ, ես ակնկալում եմ զգալի ներդրում ունենալ այս տնտեսությունների՝ հաջողության հասնելու գործում՝ ի շահ բոլորի»,- ասել է Կատարինա Բյորլին Հանսենը:

Շվեդիայի քաղաքացի Կատարինա Հանսենը միացել է ՎԶԵԲ-ի թիմին 2006-ին և պատասխանատու է եղել բանկի՝ համայնքային ենթակառուցվածքների ծրագրերի համար Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Բելառուսում և Մոլդովայում:

Նա ստացել է Զարգացման ֆինանսավորման ոլորտում գիտությունների մագիստրոսի կոչում Լոնդոնի՝ Արեւելագիտության և աֆրիկյան տարածաշրջանի երկրագիտության համալսարանից։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր