jkjhkjhkj

17-01-2019 15:38 988

elektromobil

 

ՀՀ կառավարության նիստում հաստատվել է ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն ազատել ավելացված արժեքի հարկից:

Նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար:

Նշվում է նաև, որ նախագիծը միտված է մթնոլորտային օդի աղտոտվածության, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար։

Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր