Այսօր Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը: Համաժողովի ընթացքում ծրագրված է ավելի քան 350 նիստ, որոնք կսկսվեն առավոտյան և կավարտվեն ուշ երեկոյան: Նիստերի շրջանակներում բազմաթիվ քննարկումներ տեղի կունենան, մասնավորապես՝ տնտեսական և քաղաքական թեմաներով: Թվային տնտեսությունից, գլոբալ ֆինանսական ռիսկերից, կրիպտոարժույթներից, կիբեռանվտանգությունից բացի՝ կքննարկվի նաև Մերձավոր Արևելքում իրավիճակը:
Համաժողովին կմասնակցի ավելի քան 3000 մարդ 110 երկրից, այդ թվում՝ ավելի քան 60 երկրի առաջնորդ:
Առաջնորդների թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Համաժողովը կտևի մինչև հունվարի 25-ը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


