jkjhkjhkj

22-01-2019 12:44 882

IMG 5618

 

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն, էկոտուրիզմ, բնական ռեսուրսների բանական օգտագործում և այլն։

Նախարարը ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդիին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Կովկասյան ընձառյուծի տարվան նվիրված միջոցառումներին։

Այցի շրջանակներում Էրիկ Գրիգորյանը այցելել է Գեղանի արոս թռչնատեսակի պահպանման միջազգային հիմնադրամ, հանդիպումներ ունեցել ԱՄԷ մի շարք նախարարների հետ, ինչպես նաև մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում կայացած «Ապագայի գագաթնաժողով» (Future Summit) խորագրով համաժողովին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր