jkjhkjhkj

23-01-2019 15:20 1954

arsen torosyan

 

Հայաստանում առաջին անգամ պետպատվերի շրջանակում արվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պետպատվերի շրջանակում ուռուցքաբանության համար ավելացվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժումը, որը մինչ այժմ չի եղել: Եղել է միայն գամմա կամերաներով ճառագայթային բուժում 200 քաղաքացիների համար»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ արագացուցիչներով ճառագայթային բուժման ամեն կուրսն արժի ավելի քան 1 մլն դրամ: «Ճառագայթային այս բուժումն առաջին անգամ Հայաստանում արվելու է պետպատվերի շրջանակում»,-շեշտեց նախարարը:

Նախարարը հայտնել էր նաև, որ այս տարի նախարարությունը 700 միլիոն դրամով ավելի է նախատեսել ուռուցքաբանական ծառայությունների համար: Դրա շնորհիվ մի շարք հիվանդանոցներում չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման գումարը պետությունը փոխանցելու է ամբողջությամբ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր