
Հայէկոնոմբանկը հունվարի 29-ից փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում կտեղաբաշխի իր թողարկած դոլարային պարտատոմսերի հերթական տրանշը:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 2,1 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է 21,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.25 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարման ամսաթիվն է 29.01.2022թ.-ը:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակվելու են "ԷՅԷՄԷՔՍ" ֆոնդային բորսայում և ունենալու են շուկա ստեղծող:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է 2018թ. փետրվարի 23-ին:
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ դիմելով "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Ծրագրային Ազդագրի, դրա լրացումների և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:
Հիշեցնենք, որ "Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են "Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի" կողմից:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



