jkjhkjhkj

24-01-2019 13:49 1383

meschyan

 

Նախատեսվում է Երևանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Մենք չենք ուզում տարածվել և ապագա զարգացման տենդենցի մեջ նայել այս խնդիրը, որովհետև ֆինանսական բավականին մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ քաղաքը կապենք Աջափնյակի հետ, հետագայում դա կշարունակվի Դավթաշեն, բայց դա կլինի մի փոքր հետո»,-ասաց նա։

Մեսչյանը մեկ այլ կարևոր ռազմավարական ծրագիր առանձնացրեց ճոպանուղու կառուցման ծրագիրը, որը պետք է կապի Նորքի Մասիվը քաղաքի կենտրոնի հետ։ «Ճոպանուղին, ըստ երեւույթին, շատ ավելի արագ կհաջողվի իրագործել, քանի որ գումարային առումով այն ավելի համեստ է մետրոպոլիտենի համեմատ»։

Նրա խոսքով՝ այս ծրագրերը շատ իրատեսական են. «Կարող եմ ասել՝ ռեալ են, ուղղակի պետք է աշխատել: Կարծում եմ՝ այս հարցում մեզ կօգնի Քաղաքաշինության կոմիտեն և կառավարությունը: Եվ մենք կկարողանանք այս կարևորագույն խնդիրները տանել առաջ»։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր