«Հայաստանը, ստանձնելով ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, պատրաստվում է ակտիվ աշխատել», - ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԵԱՏՄ բարձրագույն մարմիններում նախագահությունը հնարավորություն է տալիս առավել ակտիվ աշխատել կառույցում և փորձել նոր խթան հաղորդել ընդհանուր գործին: Մենք այդպես էլ տրամադրված ենք: Ես արդեն խոսել եմ առաջնահերթությունների մասին, բայց ուզում եմ ընդգծել, որ գլխավոր եմ համարում ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտների վերացումը: Հաշվարկվել է և ներկայացվել, որ Եվրասիական միության տարածքում գոյություն ունեն 80 խոչընդոտներ՝ կապված մի շարք ոլորտների հետ: Այստեղ պետք է նշել, որ, «դե յուրե» առկա խոչընդոտներից բացի, գոյություն ունեն նաև «դե ֆակտո» խոչընդոտներ: Մեր գլխավոր նպատակն է լինելու դրանց ինչ-որ մի մասը վերացնելը: Եթե հաջողվի ամբողջությամբ, ապա դա շատ լավ կլինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


