jkjhkjhkj

02-02-2019 18:28 1050

Lus. spaykayi

 

Ասիական զարգացման բանկի և «Սպայկա» ընկերության համատեղ ֆինանսավորմամբ կառուցված աշխարհում կիսափակ տեխնոլգիաներով ամենամեծ ջերմոցային համալիրի մի փոքր հատվածն արդեն շահագործման է հանձնվել:

Երեւանում՝ Նորագավիթում, գտնվող ջերմոցային համալիրն ամբողջ ծավալով շահագործման կհանձնվի մոտ ապագայում: Ինչպես Finagent.am-ին տեղեկացնում են Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչությունից, ջերմոցային համալիրի շինարարական աշխատանքները մեկնարկել են դեռևս 2018 թ․ օգոստոսին, որոնք ավարտին կհասցվեն 2019 թ․ մարտի վերջին։ ԱԶԲ-ի ներդրումը կազմում է 32 մլն դոլար։

Համալիրի ընդհանուր տարածքը 50 հա է, որի 30 հա կառուցվել է ԱԶԲ-ի (Ասիական զարգացման բանկի) և «Սպայկա» ընկերության համատեղ ֆինանսավորմամբ։ Մնացած 20 հա կառուցվել է FMO-ի և Սպայկայի համաֆինանսավորմամբ։ Ներդրվել է 6-րդ սերնդի մոդեռնկիսափակ ջերմոցային տեխնոլոգիան՝ «Ռիշել» ֆրանսիական ընկերության կողմից։ Նորագույն տեխնոլոգիական լուծումները ապահովում են էներգառեսուրսների խնայողություն, կլիմայի արդյունավետ վերահսկողություն, վնասատուների ու հիվանդությունների դեմ բիոլոգիականպայքար, ինչի արդյունքում ստացվում է էկոլոգիապես մաքուր արտադրանք: Համալիրում մշտական աշխատանք են ունենալու ավելի քան 350 մասնագետ՝ ագրոնոմներ, ջեռուցման, էլեկտրական հանգույցների, ավտոմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, որոնց 60 տոկոսը լինելու է կին։ Ծրագրի շրջանակներում ստեղծվել է կրթական պլատֆորմ. արտասահմանյան լավագույն մասնագետներնիրենց փորձն են փոխանցում եւ մշտապես վերապատրաստում տեղացի մասնագետներին, որը կօգնի ջերմոցային տնտեսության անխափան աշխատանքին։

Երեւանում գտնվող աշխարհում կիսափակ, նորագույն տեխնոլոգիաներով կառուցված ամենամեծ ջերմոցում կմշակվի տարեկան ավելի քան 12 հազար տոննա բանջարեղեն: Արտադրանքը կարտահանվի ԱՊՀ և Արաբական Միացիալ Էմիրություններ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր