
Արժույթի Միջազգային Հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ֆինանսական տեխնոլոգիաները, որոնք այսօր մեծ ժողովրդականություն են վայելում՝ շուտով ամբողջ աշխարհը կգրավեն:
Նրա խոսքով՝ բլոկչեյնն ու դրա այլ տեսակները ներխուժել են բոլոր ոլորտներ, այդ ընթացքում կատարելագործվելով և ստանալով նոր գործառույթներ:
«Թվային տնտեսության նոր աշխարհում մեծ ներդրում ունեն Ripple և Circle ընկերությունները: Բոլոր բանկերը պետք է դիտարկեն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը, որոնք ապագայում կլինեն հիմնական գործիքները և կփոխարինեն սովորական փողերը: Բանկերը կկարողանան ոչ միայն զարգանալ ոլորտում, նաև մրցակցել ստարտափների հետ, ինչը կբարձրացնի ընդհանուր արտադրողականությունը», — ասել է Լագարդը:
Ripple և Circle ընկերությունները դարձել են առաջիններից մեկը, որոնք որոշել են անցնել գործարքների թվային իրականացմանը: Բացի այդ նրանք ներդրումներ են կատարել մշակող-ստարտափներում, որոնք զբաղվում են բլոկչեյնում հավելվածների ստեղծմամբ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



