jkjhkjhkj

04-02-2019 15:46 923

ararat global finance

 

Արարատբանկը չորրորդ անգամ «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:

Լոնդոնում կայացած «Արտաքին առևտրի ոլորտում բանկիրների ասոցիացիայի» /BAFT/ 12-րդ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված 98 երկրների բանկերի անունները: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրները, տնտեսական վերլուծաբանները, բիզնեսի ղեկավարները և անկախ փորձագետները:

«2019թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկ պատվավոր մրցանակը Արարատբանկ շնորհվել է չորրորդ անգամ՝ հաշվի առնելով այս ծառայությունների գծով բանկում նորարարական թվային տեխնոլոգիաների ներդրումը, իրականացված գործարքների ծավալը, ճշգրտությունն ու արագությունը, աշխարհագրական ընդգրկման շրջանակի ընդլայնումը, հաճախորդների սպասարկման բարձր որակը», - տեղեկացնում են Արարատբանկից:

Նշենք, որ վերջին ութ տարիներին առևտրի ֆինանսավորման ոլորտում Արարատբանկը «Առևտրի լավագույն ֆինանսավորող» է ճանաչվել նաև գերմանական Commerzbank AG-ի և Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) կողմից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր