jkjhkjhkj

04-02-2019 17:21 1017

poqr bem

 

Առաջիկայում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Փոքր բեմի՝ Black Box-ի բացման արարողությունը: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կոնվերս Բանկի աջակցությամբ:

«Սա լինելու է Հայաստանում պրոֆեսիանալ թատրոնին կից կառուցված առաջին Black Box բեմը, որի բացմամբ մենք փոխելու ենք թատերական մտածելակերպը, և ներդրվելու է նոր մշակույթ՝ զուգահեռաբար պահպանելով և զարգացնելով ակադեմիական թատրոնը: Հուսով ենք՝ այն կդառնա նոր որոնումների, զարգացման, առաջադիմության հարթակ, որն արժանվույնս կգնահատվի հայ թատերասերների կողմից»,- իր խոսքում ասաց Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ հավելելով, որ «թատերական շրջանակներում արդեն իսկ տեղյակ են Մայր թատրոնում ընթացող շինարարական աշխատանքների մասին, և աննախադեպ այս նախագիծը մեծ ոգևորություն է առաջացրել»:

Նա նշեց նաև, որ Կոնվերս Բանկը հասարակության տարբեր շրջանակներում ընկալվում է որպես ամենամշակութային բանկ, և այս հովանավորությունը այդ որակումի ևս մեկ վկայությունն է:

«Մենք՝ որպես բանկ, գնահատում ենք նորարարական մտածելակերպը ինչպես բիզնեսում, այնպես էլ մշակույթի ոլորտում և պատրաստակամ ենք քննարկել արվեստում նոր, առաջադիմական մոտեցումների ներդրման յուրաքանչյուր առաջարկ: Այս առումով Black Box թատրոնի շինարարությունը հանրային և մասնավոր հատվածների համագործակցության հերթական հաջողված օրինակն է: Ողջ աշխարհում այն համարվում է թատրոնի զարգացման ամենահեռանկարային ձևը: Մայր թատրոնին կից նորակառույց Փոքր բեմը լինելու է բազմաֆունկցիոնալ և համապատասխանելու է ժամանակի պահանջներին»,-ասաց Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Black Box բեմի բացումը նախատեսվում է փետրվարին:

poqr bem 2

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր