jkjhkjhkj

05-02-2019 14:38 942

Finnaxarar

 

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատտեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության համագործակցության արդյունքում Հայաստանում իրականացվող ծրագրերը կարող են նպաստել երկրի տնտեսական զարգացմանը, որի հիմնական ուղղությունները նախանշված կլինեն կառավարության ծրագրում:

Մատտեո Պատրոնեն ընդգծել է, որ բանկը պատրաստվում է 2019 թվականի ընթացքում մշակել Հայաստանում ծավալվող գործունեության ռազմավարությունը: Նա նշել է, որ գործունեության հիմնական մասը կիրականացվի մասնավոր հատվածում, մասնավորապես` ՓՄՁ-ների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության և այլ ոլորտներում, իսկ պետական հատվածում կիրականացվեն նախաձեռնություններ, որոնք համահունչ կլինեն կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր