jkjhkjhkj

06-02-2019 18:11 1075

AEBVZEB

 

Փետրվարի 5-ին Հայէկոնոմբանկ ԲԲԸ գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեն ստորագրեցին 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով, 5 տարի մարման ժամկետով վարկային պայմանագիր:

Այն հաջորդում էր կողմերի միջև ՎԶԵԲ-ի Արևելյան գործընկերության «Կանայք բիզնեսում» վարկավորման ծրագրի շրջանակներում 2018 թ. մարտին կնքված և հաջողված ծրագրին:

Հայէկոնոմբանկից տեղեկացնում են, որ պայմանագրով ներգրավվող միջոցներն ուղղվելու են ՀՀ-ում գործող միկրո, փոքր և միջին այն ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը, որոնց ղեկավարությամբ կանայք են զբաղվում կամ իրենց մասնակցությունն ունեն այդ գործում:

«Բանկը շարունակելու է ներկայացնել ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակներում որպես խորհրդատու հանդես եկող արհեստավարժ թիմի և մանկի մասնագետների կողմից իրականացրած ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում մշակված և կին գործարարի պահանջմունքներին համապատասխանող փաթեթային առաջարկով՝ աջակցելով ոչ միայն գրավիչ պայմաններով ֆինանսական միջոցների ներգրավմանը, այլև նպատակային խորհրդատվության միջոցով բիզնես գործընթացի ողջ ցիկլի կառավարմանը»,- նշված է բանկի հաղորդագրությունում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր