
Երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկն արժանանում է որակի գերազանցության Euro STP Excellence Award մրցանակի: Բանկից տեղեկացնում են, որ եվրոպական առաջատար բանկերից մեկի՝ բելգիական KBC Bank N.V. բանկի հեղինակավոր մրցանակը Կոնվերս բանկին է շնորհվել «միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի և բացառիկ աճի ապահովման համար»:
«Կոնվերս Բանկը հետևողական է հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցմանը՝ այդ թվում միջազգային գործառնությունների իրականացման ոլորտում: 2018թ SWIFT համակարգով Եվրո արժույթով փոխանցումների 99.96% Բանկի կողմից կատարվել է առանց մարդկային միջամտության՝ ապահովելով փոխանցումների իրականացման առավելագույն արագություն, ինչը հերթական անգամ բարձր գնահատականի է արժանանում արտասահմանյան գործընկեր բանկերի կողմից: Մենք բարձր ենք գնահատում KBC Bank N.V. բանկի հետ համագործակցությունը՝ մրցանակի շնորհումը համարելով ևս մեկ ձեռքբերում գործառնական գերազանցության ապահովման ոլորտում», - նշել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Նելլի Քոչարյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



