jkjhkjhkj

12-02-2019 15:00 1152

 bankayin1

Կենտրոնական բանկի կողմից հրապարակված 2018 թվականի տվյալներով՝ ՀՀ բանկային հաշվեկշռային հիմնական ցուցանիշներում աճ է գրանցվել:

2018-ի ցուցանիշների համաձայն՝ ընդհանուր ակտիվները, նախորդ տարվա համեմատ, ավելացել են 5 տրլն 970 մլրդ դրամով, կազմելով 54,8 տրլն ՀՀ դրամ:

5 տրլն 162 մլրդ դրամով աճել են նաեւ ընդհանուր պարտավորությունները, որոնք 2018 դեկտեմբերի դրությամբ կազմել են 46,1 տրլն ՀՀ դրամ: ՀՀ բանկային համակարգի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմում է 8 տրլն 723 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ այն աճել է 807,5 մլրդ դրամով:

Հատկանշական է, որ 2018 թվականին կրկնապատկվել է ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների տարեկան աճի տեմպերը, կազմելով 12% նախորդ ժամանակահատվածի 6% դիմաց:

bankayin 2

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր