13-02-2019 13:23
1044

Հայաստանում կստեղծվի վենչուրային ներդրումների ազգային ֆոնդ:
Այդ մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, նախատեսվում է, որ ֆոնդի ստեղծումը կիրականացվի պետություն-մասնավոր գործընկերության մեխանիզմի կիրառման ճանապարհով: Ինչպես ընդգծել է վարչապետը, պետությունն ակտիվորեն կմասնակցի այդ գործընթացին: Ստեղծվող կառույցի գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է նաև կենսաթոշակային կուտակային հիմնադրամների մասնակցությունն այդ գործընթացին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



