jkjhkjhkj

14-02-2019 12:15 913

javadyann

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բրյուգե, որտեղ մասնակցելու է Բելգիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող բարձր մակարդակի «Սպառման նոր ձևերի և թվային գործարարության մարտահրավերները» միջազգային երկօրյա համաժողովին:

Ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության, համաժողովին քննարկվելու են «Թվայնացման ազդեցությունը տնտեսության վրա և չափելիության խնդիրները», «Դրամավարկային քաղաքականության մարտահրավերները նոր թվային միջավայրում» և «Թվային տնտեսության հարկումը և կարգավորումը» թեմաները:

Միջոցառման շրջանակում նախատեսված են հանդիպումներ մի շարք ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր