
«Ամերիաբանկը շարունակում է լինել ՀՀ բանկային համակարգում առաջատարը հիմնական ցուցանիշներով», - այս մասին finagent.am-ին հայտնում են Ամերիաբանկից:
Բանկի կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ 2018թ.-ի 4-րդ եռամսյակի ցուցանիշներով, բանկի ակտիվները կազմել են 779,761 մլն դրամ, վարկային պորտֆելը 547,943 մլն դրամ: Նույն ժամանակահատվածում պարտավորությունների ցուցանիշը կազմել է 689,989 մլն դրամ, կանոնադրական կապիտալը՝ 89,772 մլն դրամ:
Ամերիաբանկը առաջատարն է նաեւ զուտ շահույթի գրանցած ցուցանիշներով՝ 10, 502 մլն դրամով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



