jkjhkjhkj

15-02-2019 17:02 1558

amameria

 

Ամերիաբանկը չորրորդ տարին անընդմեջ “Global Finance” հեղինակավոր ամսագրի կողմից արժանանում է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: Գնահատումն իրականացվել է այնպիսի կարևոր չափանիշների հիման վրա, ինչպիսիք են՝ շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման հնարավորությունները, քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, գնագոյացումը, կապիտալի շուկաներում առաջնային տեղաբաշխումների ու երկրորդային շուկայում սպասարկման հնարավորությունները, շուկայում ունեցած համբավը, միջազգային ֆինանսական շուկայում համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը և այլն:

Նշենք նաև, որ «Լավագույն ներդրումային բանկ 2019» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի «Global Finance» ամսագրի ապրիլյան համարում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր