jkjhkjhkj

19-02-2019 11:30 975

hipotek arcax

 

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում այսօր անդրադարձել է հիփոթեկային վարկավորման պետական ֆինանսական աջակցության կարգում տեղի ունեցած բարեփոխումներին:

"Հաշվի առնելով հիփոթեկային վարկավորման պետական ֆինանսական աջակցության կարգում տեղի ունեցած բարեփոխումների շուրջ առկա հանրային հետաքրքրությունը, օրեցօր ծագող հարցերն ու պարզաբանումների կարիքը՝ ամփոփ ու մատչելի տեսքով ձեզ եմ ներկայացնում նոր կարգով ուժի մեջ մտած հիմնական փոփոխությունները", - գրել է պետնախարարը եւ մանրամասն ներկայացրել կատարված փոփոխությունները.

■ բնակելի տարածք ձեռք բերելու և/կամ վերանորոգելու նպատակով ֆինանսավարկային կազմակերպության կողմից տրվող կամ գործող վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման չափն ավելացվել է ընտանիքում յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով վարկի տարեկան տոկոսադրույքի 5 տոկոսի չափով,

■ բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի, Արցախի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար հանվել է բնակարանի ձեռքբերման և վերանորոգման, իսկ Ստեփանակերտ քաղաքում բնակարանի վերանորոգման նպատակներով հիփոթեկային վարկավորման աջակցությունից օգտվելու համար քաղաքացիների հաշվառման և բնակության սահմանված ժամկետները: Ստեփանակերտ քաղաքում բնակելի տարածք ձեռք բերելու համար այս ծրագրի աջակցությունից կարող են օգտվել նաև

  • Ստեփանակերտ քաղաքում 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ԱՀ քաղաքացիները ;
  • ԱՀ զինված ուժերի սպայական կազմի և պայմանագրային հիմունքներով մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները, ում ծառայության վայրը հինգ տարուց ավել գտնվում է Ստեփանակերտ քաղաքում (ամուսիններից առնվազն մեկը),

■ հանվել է բնակարանի ձեռքբերման համար 1 շնչի հաշվարկով սահմանված մակերեսի (30 մ²) սահմանափակումը,

■ արտարժույթով տրամադրված բնակարանի վերանորոգման վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման չափերը նույնպես, ինչպես նախկինում բնակարանի ձեռքբերման վարկերի դեպքում, կվերանայվեն հօգուտ շահառուների՝ վարկի տրամադրման արժույթի փոխարժեքի նկատմամբ վարկային պայմանագրի կնքման և յուրաքանչյուր հաջորդ 5-րդ տարվա նույն օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած` տվյալ արժույթի միջին փոխարժեքի աճ արձանագրվելու դեպքում,

■ պետական աջակցությունից օգտվող ընտանիքներում ամուսիններից մեկի մահվան դեպքում հիպոթեկային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի ամբողջությամբ,

■ բնակելի տան կառուցման և վերանորոգման նպատակով հիպոթեկային վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման աջակցությունից շահառուն կարող է օգտվել նույն բնակելի տան համար մեկից ավելի անգամ, սակայն վարկերի հանրագումարը չպետք է գերազանցի սահմանված առավելագույն արժեքները, ինչպես նաև բնակելի տան կառուցման աջակցությունից օգտվելուց հետո շահառուն կարող է օգտվել նույն բնակելի տան վերանորոգման աջակցությունից կառուցման աշխատանքների ավարտից հինգ տարին լրանալուց հետո,

■ այն շահառուն, ում հաշվարկմամբ մեկ անգամ սույն ծրագրի շրջանակում ստացվել է բնակելի տարածքի ձեռք բերման և/կամ վերանորոգման աջակցություն, կարգով սահմանված առանձին ընտանիք կազմելու դեպքում կրկին կարող է օգտվել նախատեսված պետական ֆինանսական աջակցությունից,

■ բնակելի տարածքի գնման կամ կառուցման համար վարկի առավելագույն արժեք է սահմանվել 44 մլն դրամը, իսկ արտոնյալ սոցիալական խմբերին պատկանող շահառուների դեպքում, եթե վարկի գումարը գերազանցում է 27 մլն դրամը, շահառուն օգտվում է ընդհանուր կարգով,

■ սուբսիդավորման ժամկետը սահմանվել է վարկի տրամադրման ժամկետին հավասար՝ միաժամանակ հիմնադրամին վերապահելով հինգ տարին մեկ անգամ համապատասխան մարմիններից շահառուի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում տոկոսադրույքի սուբսիդավորման պայմանների վերանայման մասին համապատասխան որոշում կայացնելու իրավունքը,

■ պահպանվել են արտոնյալ սոցիալական խմբերի համար սահմանված վարկերի կանխավճարների՝ պետության կողմից անհատույց կամ անտոկոս փոխառությամբ տրամադրվող չափերը` պարտադիր պայման սահմանելով 1-ին և 2-րդ խմբերի զինվորական հաշմանդամների ու ծնողազուրկ երեխաների համար վարկի անհարաժեշտ կանխավճարի՝ 5 տոկոսային կետի չափով, իսկ սոցիալական այլ խմբերի համար՝ 10 տոկոսային կետի չափով սեփական միջոցներով կանխավճարի մուծումը, ինչը նպատակ ունի հնարավորիս նվազեցնել հետագա մուծումների գումարները:

Կատարվել են նաև հետևյալ հստակեցումները՝

■ ամուսնալուծված և իր խնամակալության ներքո երեխա ունեցող անձը կարող է օգտվել վարկի տարեկան տոկոսադրույքի՝ պետության կողմից լրիվ սուբսիդավորման աջակցությունից, եթե ամուսնալուծության փաստն արձանագրվել է հայտը ներկայացնելու օրվանից առնվազն հինգ տարի առաջ,

■ բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարական աշխատանքների իրականացման ժամկետը սահմանվում է մինչև շինարարության թույլտվության ժամկետը, բայց ոչ ավել, քան վարկի տրամադրման օրվանից մինչև հինգ տարին լրանալը,

■ բնակելի տարածքի վերանորոգման նպատակով աշխատանքների իրականացման ժամկետը սահմանվում է վարկի տրամադրման օրվանից մինչև մեկ տարին,

■ վարկ ստացած շահառուի պարտավորությունների մարմանը կարող են ուղղվել նաև շահառուի ընտանիքի անդամ չհանդիսացող այլ անձի եկամուտները՝ վերջինիս համաձայնությամբ, առանց համասեփականատեր դառնալու նախապայմանի,

■ շահառուի համաձայնությամբ աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի մի մասը Արցախի ներդրումային հիմնադրամը կարող է ստանալ համապատասխան մարմիններից։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր