jkjhkjhkj

19-02-2019 18:15 797

cba kb

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 19-ի նիստում գրավատնային գործունեության լիցենզիա է տրամադրել անհատ ձեռնարկատեր Անուշավան Պետրոսյանին:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ ուժը կորցրած են ճանաչվել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Ղահրամանյանին տրամադրված գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 160 և «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 300 լիցենզիաները:

Համապատասխան որոշմամբ կասեցվել է «ՄԵԼՔՈՆՅԱՆՍ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման ԹԻՎ ԳԳ-Ե 329 լիցենզիայի գործողությունը:

Տեղեկացնենք, որ Կենտրոնական բանկի նախագահի փետրվարի 13-ի որոշումով գրանցվել էր «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Փեթակ» մասնաճյուղը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր