jkjhkjhkj

20-02-2019 14:24 1256

Aygi

 

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը մտադիր է Արարատի մարզի երկու դպրոցներում կառուցել ջերմատուն, երկու այլ դպրոցներում էլ՝ խնձորի այգիներ։ Պիլոտային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, նպատակ ունի տեղական համայնքի հետ համագործակցությամբ զարգացնել դպրոցական այգիները և հզորացնել տեղական գյուղմթերք և գյուղատնտեսական զանազան այլ արտադրանք արտադրելու, պատրաստելու և շուկա հանելու՝ դպրոցի անձնակազմի և տեղական ֆերմերների կարողությունները։

«Ծրագիրը կմեկնարկի այս տարի եւ կավարտվի 2020 թվականին։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը առաջարկեց պիլոտային ծրագիրն իրականացնել Արտաշատի և Մասիսի դպրոցներում՝ շեշտելով, որ նշանակման առաջին իսկ օրվանից իր առաջնահերթություններից է համարել մարզի համաչափ զարգացումը»,-տեղեկացնում են Արարատի մարզպետարանից:

Նմանատիպ ծրագիր իրականացվել է նաև Ղրղստանում, Տաջիկստանում։
Պատասխանատուների խոսքով՝ այն կաջակցի Հայաստանի դպրոցական սննդի ազգային ծրագրին հասնելու իր ողջ ներուժին՝ օժանդակելու սոցիալապես և սննդի առումով խոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին։

Նշենք, որ այս ծրագրով մարզի Սուրենավան, Վերին Արտաշատ և Վեդի համայքների դպրոցներում արդեն կառուցվել են ջերմատներ՝ ավելի քան 1100 մ2:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր