jkjhkjhkj

21-02-2019 12:21 1375

ABB Arsen Mikaelyan

 

Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը նշանակվել է ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Խորհրդի նախագահ: Այս մասին հայտնում են բանկից:

ՙԲանկի միակ բաժնետեր Վիտալի Գրիգորյանցը բարձր է գնահատում Արսեն Միքայելյանի 2013 թվականից մինչ օրս բանկի վարչության նախագահի պաշտոնում կատարած անձնվեր և բարեխիղճ աշխատանքը, նրա ներդրումը բանկի կայունացման, զարգացման և հուսալիության գործում, ինչի արդյունքում 19.02.2019թ. բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշման համաձայն՝ Արսեն Միքայելյանը նաև դարձել է ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ 5% բաժմետոմսերի բաժնետեր՚,-տեղեկացնում են Հայբիզնեսբանկից:

Նշվում է նաեւ, որ Արսեն Միքայելյանի պաշտոնավարման տարիներին բանկն ահռելի տեմպերով բարձրացել է հայաստանյան բանկերի ռեյտինգային սանդղակով և շատ կարճ ժամանակահատվածում, շնորհիվ նոր հաճախորդների ներգրավման, սպասարկման որակի բարձրացման, փոխշահավետ կորպորատիվ համագործակցության, ավանդների ներգրավման ծավալների աճի, մասնաճյուղային ցանցի ընդլայնման և նոր աշխատատեղերի ստեղծման, զբաղեցրել է առաջատար դիրքերից մեկը:

Ի դեպ, Արսեն Միքայելյանի փոխարեն Հայբիզնեսբանկի նոր վրչության նախագահ է նշանակվել Արտավազդ Սարգսյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր