jkjhkjhkj

21-02-2019 13:14 2203

socpatet2019

 

Կառավարությունը որոշել է դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։

«Մենք պայմանները պետք է ստեղծենք, որ դատավորները օբյեկտիվորեն սրա-նրա ձեքին նայելու անհրաժեշտություն չունենան: Մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի և ապօրիի որոշումների դեմ, բայց այս խնդիրների ծագման սոցիալական բաղադիչը պետք է նեղացնենք։ Այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացվել է 250,000», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետական կառվարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ «այդ որակից է կախված քաղաքացիների կյանքի փոփոխությունների որակը, արդյունավետությունը»:

Նա նաև նշել է, որ պետական կառավարման համակարգը և պետութունը «զգայուն են մարդու օրգանիզմի նման և ճիշտ չախտավորված բուժումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել»:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր