
Այսօրվա կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց թույալտրել մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը գնված աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը:
Կառավարությունն այսօր ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Գործադիրի ընդունած նախագծով՝ մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներմուծվել նաեւ արդեն մաքսակետերում տեղակայված աջ ղեկով տրանսպորտային միջոցները:
Հիշեցնենք, որ գործադիրի նախորդ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առարկության պատճառով որոշման նախագիծը հանվել էր օրակարգից:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



