Ինեկոբանկից տեղեկացնում են, որ 2019թ.-ի փետրվարի 22-ին բանկի կողմից թողարկված 2-րդ (AMINECB23ER6) և 3-րդ (AMINECB24ER4) տրանշի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ընդգրկվել բորսայի Abond ցուցակման հարթակում:
«AMINECB23ER6 դոլարային պարտատոմսերը բորսայում շրջանառվելու են INECB3 հապավմամբ: Պարտատոմսերը թողարկվել են 5 մլն. ԱՄՆ դոլար ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5․25% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 3 տարի ժամկետով: Սա Ինեկոբանկի երկրորդ դոլարային թողարկումն է:
AMINECB24ER4 ծածկագրով դրամային պարտատոմսերը բորսայում շրջանառվելու են INECB4 հապավմամբ: Պարտատոմսերը թողարկվել են 1.5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 9․75% արժեկտրոնային տոկոսադրույքով և նույնպես 3 տարի ժամկետով»,-փոխանցում են Ինեկոբանկից ։
Թողարկված պարտատոմսերի համար սահմանված արժեկտրոնային վճարումներն իրականացվելու են կիսամյակային պարբերականությամբ:
Ինեկոբանկ ՓԲԸ Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանի խոսքով՝ թողարկումները լինելու են շարունակական, քանի որ բանկը վստահ քայլերով ամրապնդելու է իր դիրքերը նաև պարտատոմսերի շուկայում: «Վստահ ենք, որ հերթական տրանշը ևս կլինի արդարացված, քանի որ վերջին տրանշների վաղաժամկետ տեղաբաշխումն ազդակ էր այն մասին, որ ներդրողների շրջանում կա բանկի թողարկած պարտատոմսերի նկատմամբ զգալի պահանջարկ՝ շնորհիվ Ինեկոբանկի նկատմամբ ունեցած բարձր վստահության»,-հավելեց նա:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով