Կոտայքի մարզից շուրջ 15 խոշոր ծրագրեր մարտի առաջին տասնօրյակում կերկայացվեն ՀՀ կառավարություն՝ համաֆինանսավորվելու 2019թ․ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների միջոցներով: ՏԻՄ մասով՝ ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են, իսկ փաստաթղթերի փաթեթները շուտով պատրաստ կլինեն: Այս մասին ֆեյսբուքայն իր էջում տեղեկացնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
,,Նախատեսվում է կառուցել 3 նոր մանկապարտեզ, 1 նոր մշակույթի տուն եւ արվեստի դպրոց, 3 մանկապարտեզների հիմնանորոգում,
2 մշակույթի տների հիմնանորոգում,
1 արվեստի դպրոցի հիմնանորոգում,
1 քաղաքային մարզադահլիճի հիմնանորոգում:
Ինչպես նաև՝ մեկ բարձրլեռնային համայնքի համար խմելու ջրի խորքային հորի հորատման ու ամբարների կառուցման, մեկ այլ համայնքում՝ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ու նոր թաղամասի գազաֆիկացման համալիր 1-ական ծրագրեր,,-նշում է Ռոմանոս Պետրոսյանը եւ հավելում, որ 2018թ․ Կոտայքի մարզից կառավարության հաստատմանն են արժանացել շուրջ 22 սուբվենցիոն ծրագրեր, որոնց մեծ մասն այժմ իրականացման տարբեր փուլերում են, իսկ մի քանիսն արդեն կատարվել ու շահագործման են հանձնվել:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով