jkjhkjhkj

22-02-2019 16:17 597

IMG 6182

 

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Բատըր Բազարովի (Batyr Bazarow) հետ:

2019թ. կեսին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների համատեքստում քննարկվեց դրա օրակարգի ֆինանսատնտեսական հատվածում ներառվելիք հարցերի շրջանակը:

Անդրադարձ կատարվեց Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման հնարավորությանը, թուրքմենական շուկայում հայկական կապիտալով ընկերությունների ներգրավման հեռանկարներին և երկկողմ տնտեսական հարաբերությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը և պայմանավորվեցին հետագայում ևս շարունակել ոլորտային համագործակցությունը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր