jkjhkjhkj

22-02-2019 16:22 1088

Hushagir

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանը և «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը համալսարանում կնքել են համագործակցության հուշագիր։

Կողմերը կարեւորել են մասնավոր հատված-բուհ համագործակցությունը կրթական ծրագրերում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, հուշագրի համաձայն՝ համալսարանի տնտեսագիտության, հաշվապահական հաշվառում և հարկում, անշարժ գույքի փորձաքննություն կրթական ծրագրերը կկատարելագործվեն։

«Արարատբանկը» և ՃՇՀԱՀ-ը համատեղ կմշակեն կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված առաջարկություններ, կկազմակերպվեն ուսումնական պրակտիկաներ, գիտաժողովներ, սեմինարներ, վերապատրաստման դասեր և բաց դռների օրեր՝ բանկի աշխատանքներն ու գործառույթները ներկայացնելու նպատակով։

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի խոսքով՝ Արարատբանկի հետ համագործակցությունը էականորեն կնպաստի ուսանողների մասնագիտական աճին եւ հնարավորություն կընձեռնի նրանց հետագայում ներգրավվելու երկրի տնտեսության և շինարարության ոլորտների գործընթացներում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր