jkjhkjhkj

22-02-2019 16:25 1103

Societe

 

Ֆրանսիայի շուկայական կապիտալիզացիայի մեծությամբ երկրորդ բանկը` Societe Generale-ն մոտ ժամանակներում նախատեսում է կրճատել մի քանի հազար աշխատակցի: Աշխատանքից զրկվելու սպառնալիքի առաջ են կանգնել գլոբալ բանկինգի և ներդրումային լուծումների ստորաբաժանման (global banking and investment solutions, GBIS) աշխատակիցները:

Այնտեղ հաշվարկվում է մոտ 20 հազար մարդ: Նման կերպ եվրոպական խոշոր ֆինանսական կազմակերպությունը հույս ունի փոխհատուցել ծախսերը, որոնք կրել է Կուբայի, Սուդանի և Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը խախտելու համար:

Ամերիկյան ֆինանսների նախարարությունը պարզել է, որ սահմանափակումներին զուգահեռ բանկն իրականացրել է 5.6 միլիարդ դոլարի գործարքներ:

Բացի այդ, Societe Generale-ը հայտարարել է գործընկեր ներգրավելու անհրաժեշտության մասին, որը լրացուցիչ կապիտալ իր հետ կբերեր:

Ավելի վաղ Societe Generale SA-ն համաձայնել էր վճարել 1,34 միլիարդ դոլարի տուգանք` ԱՄՆ-ի իշխանությունների հետ առաջացած խնդիրների կարգավորման նպատակով, որոնք մեղադրում են ֆինանսական կազմակերպությանը պատժամիջոցների տակ գտնվող երկրների հետաքրքրությունների շրջանակում միլիարդավոր դոլարների գործարներ իրականացնելու համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր