09-04-2019 20:15
3308
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու ուղղությամբ:
Փաշինյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ», - գրել է Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին այցելել էր ՊԵԿ ավտոմաքսատուն:
Կարդացեք նաև` ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵԿ ԱՎՏՈՄԱՔՍԱՏԱՆՆ Է
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



