jkjhkjhkj

14-03-2023 15:15 63

Ջոն Քլիֆթոն Բոգլ, ամերիկյան գործարար, հայտնի ներդրող, աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություն՝  The Vanguard Group-ի հիմնադիր եւ նախկին գործադիր տնօրեն, «Փոխադարձ ներդրումային ֆոնդերը՝ ողջամտության տեսանկյունից. Նոր հրամայականները խելամիտ ներդրողի համար» բեսթսելերի հեղինակ:

Ջոն Բոգլը եւ իր երկվորյակ եղբայր Դեվիդը ծնվել են Մոնքլեյր քաղաքում, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում: Ընտանիքը տուժել է Մեծ Դեպրեսիայի հետեւանքներից: Նրանք կորցրին իրենց գումարները եւ ստիպված էին վաճառել տունը, Բոգլի հայրը ընկավ ալկոհոլիզմի մեջ, որը հանգեցրեց ծնողների ամուսնալուծության: Բոգլը լրիվ կրթաթոշակով սովորում էր Բլեր Ակադեմիայի մասնավոր գիշերօթիկ դպրոցում: 1951 թ. նա ստացավ բակալավրի աստիճան Պրինսթոնի համալսարանում: Այցելում էր  Փենսիլվանիայի համալսարանի երեկոյան եւ կիրակնօրյա դասընթացների:

Բոգլի «Ներդրումային ընկերության տնտեսական դերը» դիպլոմային աշխատանքը, որտեղ նա նկարագրել է վերջերս ձեւավորված ներդրումային ֆոնդերի գործունեության սկզբունքները, ազդել է ամբողջ ոլորտի վրա, փոխելով ներդրման մոտեցումը:

Ուսումն ավարտելուց հետո Ջոն Բոգլը սկսեց աշխստել «Wellington Management Company» կառավարման ընկերությունում, որտեղ աշխատում էր հիմնադիր Ուոլթեր Լ. Մորգանի ղեկավարությամբ:

Ընկերությունում հաջողակ կարիերա ունենալուց հետո, 1965-ին, 35 տարեկան հասակում, Ջոն Բոգլը դարձավ գործադիր փոխնախագահ, սակայն 1973 թ.-ին Wellington-ի կողմից Բոգլի հաստատմամբ կլանված ֆոնդերի եկամտաբերությունը կտրուկ անկում ապրեց: Բաժնետոմսերի արժեքի անկման արդյունքում ընկերության ընդհանուր ակտիվները նվազել են 2.6 մլրդ-ից մինչեւ 2 մլրդ դոլար: 1974 թ. հունվարին Բոգլին ազատեցին աշխատանքից:

1974-ին Բոգլը հիմնադրեց The Vanguard Group-ը: Նրա ղեկավարությամբ այն դարձավ աշխարհի խոշորագույն կառավարման ընկերությունը: 1975 թ., Յուջին Ֆամի, Բարտոն Մելկիլի եւ Պոլ Սամուելսոնի աշխատանքների ազդեցության տակ Ջոն Բոգլը հիմնադրեց Vanguard 500 ներդրումային ֆոնդը` հանրության համար մատչելի առաջին ինդեքսային ֆոնդը: 1975-2002 թվականներին ընկերության ղեկավարության տակ գտնվող ակտիվների չափը ավելացել է 1,8 մլրդ դոլարից մինչեւ  600 մլրդ դոլար:

Business Insider-ի տվյալներով, 2017-ի փետրվարի դրությամբ Բոգլի կարողությունը կազմում էր 80 մլն դոլար: Vanguard-ում իր բարձր աշխատավարձի տարիների ընթացքում նա պարբերաբար նվիրաբերում էր աշխատավարձի կեսը բարեգործության, այդ թվում`Բլերի Ակադեմիային եւ Պրինսթոնին :

Ջոն Բոգլը եղել է Blair ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ, Yale-ի կառավարման դպրոցի Milstein-ի Կորպորատիվ կառավարման եւ արդյունավետության կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ:

Բոգլը նաեւ եղել է ԱՄՆ Սահմանադրության նվիրված թանգարանի՝  Ֆիլադելֆիայում Ազգային Սահմանադրության կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ: 1999-2007 թվականներին նա եղել է հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ: 2007-ին նա այդ պաշտոնը զիջեց նախագահ Ջորջ Բուշին:

Մրցանակներ եւ կոչումներ

  • • 1999-ին «Fortune» ամսագիրը անվանեց նրան 20-րդ դարի չորս «ներդրումային հսկաներից» մեկը:
  • • 1999 թ. նա արժանացել է Վուդրո Վիլսոնի մրցանակին:
  • • 2004 թ-ին TIME ամսագիրը ճանաչեց նրան աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:
  • • Փրինսթոնի համալսարանի, Դելավեր Համալսարանի, Ռոչեսթերի համալսարանի, Նոր Դպրոց համալսարանի, Արեւելյան համալսարանի, Ալբրայթի քոլեջի, Փենսիլվանիայի համալսարանի, Դրեքսել համալսարանի, Immaculat համալսարանի, Ջորջթաունի համալսարանի, Trinity քոլեջի եւ Վիլլանովայի համալսարանի պատվավոր դոկտոր:

Անձնական կյանք

Ջոն Բոգլը ու նրա կինը` Եվան ունեն 6 զավակ եւ 12 թոռ: Նրանք ապրում են Փենսիլվանիա նահանգի Բրին Մոր քաղաքում:

Բոգլը տառապում էր սրտի խնդիրներից: Առաջին անգամ սրտի կաթված է ունեցել 30 տարեկանում։ 1996 թվականին նա սրտի փոխպատվաստում ունեցավ:

Ջոն Բոգլը մահացել է 2019 թվականի հունվարի 16-ին, 89 տարեկան հասակում:

Խորհուրդներ Ջոն Բոգլից

Ներդրումներ

 

Ձեռնարկատիրություն

 

«Փոխադարձ ներդրումային ֆոնդերը՝ ողջամտության տեսանկյունից» գրքում Ջոն Բոգլը ձեւակերպեց կոլեկտիվ ներդրումային շուկայում ներդրումների հիմնական կանոնները.

«Մի հավատացեք թվերին» գրքում, Ջոն Բոգլը նշում է ձեռնարկատիրության կանոնները, հիմնված իր սեփական փորձի վրա.

• Ընտրեք ցածր ծախսերով հիմնադրամներ:

• Զգուշացեք ստացված խորհրդատվության արդյունքում առաջացած լրացուցիչ ծախսերից:

• Մի գերագնահատեք ֆոնդի անցյալի ցուցանիշները:

• Օգտագործեք ֆոնդի անցյալի ցուցանիշները`կայունության եւ ռիսկի գնահատման համար:

• Զգուշացեք աստղերից (ֆոնդի կառավարիչներից):

• Զգուշացեք խոշոր ֆոնդերից:

• Մի սեփականացրեք չափազանց շատ ֆոնդեր:

• Գնեք ֆոնդի պորտֆելը եւ պահեք այն:

•         Բռնեք հաջողության պոչից:

•         Պարտությունը դարձրեք հաղթանակ:

•         Գտեք ուսուցիչ:

•         Մի վախեցեք աշխատանքից հեռացվելուց:

•         Եղեք համարձակ:

•         Անհրաժեշտ է բռնել հաջողության պոչից շատ անգամ:

•         Երբեք մի հուսահատվեք:

•         Ավելի լավ մկան թակարդ սարքեք, քան ձեր հարեւանը, եւ մարդիկ կգան ձեզ մոտ:

•         Երբեք, երբեք, երբեք մի նահանջեք:

•         Սովորեք թվաբանություն:

•         Մի թերագնահատեք ակնհայտը:

•         Մրցակցելն ավելի հեշտ է, եթե մրցակիցներն չեն կարող կամ չեն ուզում մրցակցել ինքնարժեքի վրա:

•         Ներքին հետեւողական ռազմավարությունը բիզնեսի հաջողության բանալին է:

•         Ընտրեք ամենաքիչ ծեծված ուղին:

•         Չկա մարդ, ով կլիներ կղզու պես:

•         Մենք մեծագույն պարգեւ ենք ստանում այն ժամանակ, երբ նպաստում ենք տնտեսական առաջընթացին եւ օգնում ենք ավելի լավ աշխարհ ստեղծել:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր