13-03-2023 13:42 17

Բելառուսի եւ Իրանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Էբրահիմ Ռայիսին ստորագրել են երկու պետությունների համագործակցության ճանապարհային քարտեզը, երկուշաբթի տեղեկացրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» թելեգրամ-ալիքը։

«Ղեկավարները ստորագրել են համագործակցության ճանապարհային քարտեզը»,- նշվել է հաղորդագրությունում։

Լուկաշենկոն մարտի 12-13-ին պաշտոնական այցով գտնվում է Իրանում։ Երկուշաբթի տեղի են ունենում երկու պետությունների ղեկավարների բանակցությունները, սկզբում՝ նեղ ձեւաչափով, այնուհետեւ նրանց կմիանան պատվիրակությունները։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր