jkjhkjhkj

20-03-2023 16:38 741

Մոսկայում հանդիպել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները:  Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակն ավելի են սրում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, որը դրսևորվում է ամենաբարձր մակարդակով և ադրբեջանական կողմի շարունակվող ռազմական սադրանքները ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։

«Լաչինի միջանցքի արգելափակմամբ՝ Ադրբեջանը խախտում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները։ Լեռնային Ղարաբաղ էներգոռեսուրսների մատակարարման խափանումները հարցեր չեն թողնում պաշտոնական Բաքվի նպատակների մասին․  խոսքը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մասին է»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ գործնականում չկա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետ, որն Ադրբեջանը չի խախտել։  ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը իր սադրանքներով տորպեդահարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը։

«Այս կոնտեքստում ցանկանում եմ ընդգծել  Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները և դադարեցնի ուժի գործադրման կամ ուժի սպառնալիքի կիրառման գործողությունները»,- նշել է Միրզոյանը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր