Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանից ոչ մի թիռչք չի իրականացվի այսօր Իսրայելի արհմիությունների հայտարարած գործադուլի պատճառով: Այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերակաը:
Թռիչքները կվերսկսվեն միայն հատուկ ծանուցումից հետո: Իսկ ժամանող թռիչքների դեպքում վայրէջք կկատարեն միայն այն ինքնաթիռները, որոնք արդեն երկնքում են:
Գործադուլ են հայտարարել նաև համալսարանների, հիվանդանոցների և այլ ոլորտների աշխատակիցները:
Գործադուլները սկսվել են դատական բարեփոխումների օրինագծի, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին աշխատանքից հեռացնելու դեմ: Վերջինս կառավարությանը կոչ էր արել կասեցնել դատական բարեփոխումների նախագիծը:
Jerusalem Post-ը նաև նշում է, որ Իսրայելի ընդդիմության ղեկավար Յաիր Լապիդը վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոչ է արել հետ կանչել Յոավ Գալանտի պաշտոնանկության որոշումը՝ նշելով, որ այժմ պաշտպանության նախարարին փոխարինելու ժամանակը չէ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



