jkjhkjhkj

14-06-2023 14:24 695

Հայկական կողմն անհանգստություն է հայտնում Թուրքիայի նախագահի ՝ Շուշիում հյուպատոսություն բացելու ու դա հատկապես Հայաստանին ուղղված ուղերձ համարելու վերաբերյալ հայտարարությունների առիթով, նման հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու գործընթացին:

Այս մասին ասաց Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Ըստ Խանդանյանի՝ մի կողմից հայտարարում են, որ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատել, մյուս կողմից արվում են հայտարարություններ, որոնք չեն նպաստում այդ գործընթացին: «Ուստի այդ հայտարարությունն անհանգստություն է առաջացնում, պետք է հետևենք, թե ինչ զարգացում կլինի»,-ասաց նա:

Խանդանյանը նկատեց՝ ինչպիսին եղել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների հռետորաբանությունը նախկինում, այնպես էլ շարունակվում է հիմա, որևէ փոփոխություն չի կրել:

Էրդողանը Բաքու այցի ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացրած Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացել: Էրդողանի խոսքով՝ այդ քայլն ուղերձ կլինի ողջ աշխարհին, մասնավորապես Հայաստանին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր