jkjhkjhkj

20-06-2023 12:19 830

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հունիսի 16-ին մասնակցել է «Հայաստանի արտահանման ներուժի բացահայտման և արտահանմանը խթանող մեխանիզմների մշակման» ծրագրի փակման միջոցառմանը։

Ծրագիրը համատեղ համակարգում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Ծրագիրը միտված է եղել Հայաստանի արտահանման ներուժի բացահայտմանը և համապատասխան աջակցության մեխանիզմների մշակմանը, որոնք կխրախուսեն աճի ներուժ ունեցող ապրանքների արտահանմանը և կնպաստեն երկրի տնտեսական աճին։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի արդյունքները՝ Հայաստանում արտադրված արտահանման մեծ ներուժ ունեցող քարտեզագրված ապրանքների ցանկը, որոնց արտահանումը դեռևս լիովին իրացված չէ նպատակային շուկաներ հասցնելու տրանսպորտային բարձր ծախսերի պատճառով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր