jkjhkjhkj

14-09-2023 12:51 15

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ողջամիտ ժամկետներում Ադրբեջանին կներկայացնի իր նոր մեկնաբանությունները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասաց Կառավարության նիստի ժամանակ։

«Հայաստանի Հանրապետությունը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ խաղաղությունը Հարավային Կովկասում այլընտրանք չունի և այն միակ լուծումն է, որ երաշխավորում է այս տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ ու ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար։

«Եվ այսօր այս իմաստով հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները»,- եզրափակեց Փաշինյանը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր